News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Live Science-ը հրապարակել է վայրի եւ տարօրինակ արարածների ցանկ, որոնք ջուրն ափ է նետել 2021 թվականին։

Միլիոնավոր «նավաստի» մեդուզաները

Աշխարհի բոլոր լողափերը միլիոնավոր սատկած մեդուզաների են բախվում, երբ ջուրը նրանց ափ է նետում:

Նրանք լողում են հենց ծովի եզրին, եւ նրանց մեջքի փոքրիկ առագաստները որսում են քամին եւ հրում նրանց մի տեղից մյուսը։ Երբ եղանակները փոխում են քամու բնույթը, ափին կարելի է միլիոնավոր մեդուզաներ գտնել:

Երիտասարդ կետադելփինները Շոտլանդիայի լողափին


Հունվարին երիտասարդ կետադելփինը հերոսաբար փրկվել էր Շոտլանդիայի լողափին: Վերապատրաստված բժիշկների խումբը փրկարարներ էր կանչել Շոտլանդիայի ափերի մոտ գտնվող կղզու վրա:

Կենդանին առողջ եւ բավականին մեծ էր` ինքնուրույն ողջ մնալու համար, ուստի նրան տարան խորքերը եւ բաց թողեցին:

Բեռնատարի չափ հսկայական շնաձուկը

Հունվարին Բրեմենի ափերի մոտ տեղացի ձկնորսներն ապշել էին՝ տեսնելով մի քանի մետր երկարությամբ արու հսկա շնաձկանը: Այն պիկապի չափ էր։ Ծովային հետազոտողները դեռ չեն պարզել շնաձկան մահվան պատճառը։

Ոլորված պարանի կույտը Տեխասի լողափերից մեկում

 

Արարածը նման էր դեղին պարանի խճճված գնդի, իսկ իրականում պարզվեց, որ այն մարջանի տեսակ է, որը հայտնի է որպես բազմերանգ ծովային մտրակ:

Շատ մեկնաբաններ ասում էին, որ ավելի վաղ ծովափում տեսել են գույնզգույն մարջաններ, բայց միշտ ենթադրել են, որ դա աղբ է, օրինակ՝ դեն նետված լարեր կամ ձկնորսական ցանցի մի մասը:

Նոր Զելանդիայում ափ նետված 40 կետերը

Փետրվարյան մի առավոտ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Նոր Զելանդիայի հեռավոր լողափերից մեկում` տեսնելու, թե ինչպես է ջուրը 49 կետերի ափ նետել:

Նրանցից 9-ը մահացան, մինչդեռ փրկարարների խումբն ամբողջ օրվա ընթացքում խնամում էր կենդանի մնացած կետերին։ Ավելի ուշ կամավորները նրանց ծովի խորքը տարան եւ բաց թողեցին:

Ֆլորիդայում հայտնաբերվել է Ամազոն գետի մահացած հրեշը

Ֆլորիդայում տեղացիները Մեքսիկական ծոցի մոտ հայտնաբերել էին Ամազոն «գետի հրեշի» փտած դին։ Սա մեծ խնդիր դարձավ, քանի որ մի քանի մարդ որոշեց, որ այս գազանը կարող է նահանգի վերջին ինվազիվ տեսակը լինել: Բայց այդ, այսպես կոչված, հրեշը՝ արապայման (Arapaima gigas` արեւադարձային քաղցրահամ ջրերի ճառագայթափետուր ձուկ), հազիվ թե Ֆլորիդան կարողանա իր տունը կոչել:

 

 

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ