News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի քրիստոնյա կրոնական փոքրամասնությունը, կապված հնդիկ ազգայնականների շրջանում արմատական ​​տրամադրությունների տարածման հետ, որը սնուցվում է երկրում իշխող կուսակցության կողմից, բախվում է բռնության աննախադեպ արշավի։ Այս մասին հաղորդվում է New York Times-ի հոդվածում։

«Ես հինգ կամ վեց անգամ հարվածեցի հոգեւորականին եւ մեծ հաճույք ստացա դրանից», - ասում է իշխող Բհարաթիա Ջանատա (Հնդկական ժողովրդական կուսակցություն) կուսակցության երիտասարդական թեւի համակարգող Ռահուլ Ռաոն:

Հոգեւորականների վրա հարձակման համար Ռաոն ձերբակալվել է ոստիկանների կողմից, սակայն շուտով ազատ է արձակվել համակուսակցականների կողմից հավաքված գրավի դիմաց։ Ինդորե քաղաքում ազգայնականների ռեյդերից հետո ձերբակալվել են ոչ թե սադրիչները, այլ հոգեւորականները, որոնց կասկածել են մկրտության ապօրինի արարողություններ անցկացնելու մեջ։

Քրիստոնյաներին հակազդեցությունը ուժեղ է Հնդկաստանի հատկապես հյուսիսային հատվածում: Այնտեղ հատկապես տարածված են խտրականության ենթարկվող ստորին կաստաների անդամների մկրտությունները, նշել է NYT-ը: Ճնշումների պատճառով քրիստոնյաները ստիպված են գաղտնի հավաքվել, եւ քանի որ որոշ նահանգներում քրիստոնեության «ապօրինի ընդունման» համար սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում, եկեղեցական արարողություններն անցկացվում են գաղտնի: Նոր հավատքի ընդունումն արգելող օրենքներ ներկայումս ընդունվել են 10 շրջաններում, այդ թվում՝ Ուտար Պրադեշ նահանգում, որն ունի 200 միլիոն բնակչություն: Միեւնույն ժամանակ, քրիստոնեություն ընդունած մարդիկ հաճախակի են առերեսվում սոցիալական բոյկոտի՝ նրանց չի թույլատրվում մտնել հինդուիստների տներ, դադարեցվում է նրանց հետ շփումը եւ թույլ չի տրվում մոտենալ ջրհորներին:  

Հնդկաստանում ապրում է 27.8 միլիոն քրիստոնյա (երկրի ընդհանուր բնակչության 2.3 տոկոսը): Նրանք մեծամասնություն են կազմում Նագալենդ, Միզորամ եւ Մեղալայա նահանգներում։ Բողոքական միսիոներների գործունեության արդյունքում կրոնափոխների մեծ թվից բացի, Կերալա նահանգում 4-րդ դարից սիրիական ուղղափառ ավանդույթ գոյություն ունի, որը, ըստ լեգենդի, Հնդկաստան է բերել հենց Թովմաս առաքյալը։ Չնայած այն հանգամանքին, որ քրիստոնեությունը հանդիսանում է երկրի ավանդական կրոնը իր հնության եւ մեծաթիվ դավանողների համար, վերջին շրջանում ազգայնական տրամադրությունների սրման պատճառով հաճախակիացել են այս կրոնական փոքրամասնության նկատմամբ բռնության դեպքերը, իսկ եկեղեցական կազմակերպություններն ու միսիոներները սկսել են ավելի հաճախ հանդիպել պետական ​​եւ հասարակական հակազդեցության հետ: Օրինակ, ըստ Persecution Relief կազմակերպության զեկույցի, քրիստոնյաների դեմ հանցագործությունների թիվը 2016-2019 թվականներին աճել է 60 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ