Հնարավոր է, որ որոշ ոստիկաններ՝ ելնելով իրավիճակից, գործուղվեն հանրապետության տարբեր մարզեր, որտեղ հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո ծառայություն կիրականացնեն ճանապարհներին։ Այս մասին դեկտեմբերի 30-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
«Ես տեղեկություն չունեմ, որ ոստիկանությունում կարող է նոր միավորում կամ նոր մարմին ձեւավորվել»,-նշեց նա։
Ֆիդանյանը չկարողացավ ասել, թե կոնկրետ ինչ աշխատանքում նրանք կներգրավվեն։