News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում 2021 թվականին ռեկորդային թվով վագրեր են սպանվել։ Վագրերի պահպանության հնդկական մարմինը հայտնել է, որ 2021 թվականին ոչնչացման եզրին գտնվող 126 մեծ կատու է սպանվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է տասը տարի առաջ տվյալների հավաքագրման սկսվելուց ի վեր:

Նախկին տարեկան մահացությունների առավելագույն թիվը՝ 121 վագր, եղել է մինչ Վագրերի պահպանության ազգային վարչությունը (NTCA) 2016 թվականին կսկսեր տվյալների հավաքագրումը:

Հնդկաստանում ապրում է աշխարհի վագրերի մոտ 75 տոկոսը: Համարվում է, որ անկախության նվաճման ժամանակ՝ 1947 թվականին, երկրում եղել է մոտ 40 000 վագր, սակայն որսը եւ բնակության վայրերի կորուստը նրանց թիվը հասցրել է վտանգավոր ցածր մակարդակի:

2010 թվականին Հնդկաստանը եւ 12 այլ երկրներ մինչեւ 2022 թվականը վագրերի թիվը կրկնապատկելու մասին համաձայնագիր են ստորագրել: Անցյալ տարի կառավարությունը հայտարարել էր, որ ժամանակից շուտ է հասել նպատակակետին, ըստ գնահատականների՝ 2018-ին եղել է 2967 վագր՝ 2006-ի 1411 արարածի ռեկորդային նվազագույնի համեմատ:

Այս թիվը դեռեւս ավելի ցածր է, քան 2002 թվականին, երբ վագրերի պոպուլյացիան կազմում էր մոտ 3700, սակայն վարչապետ Նարենդրա Մոդին այն անվանել է «պատմական» ձեռքբերում:

Վերջին տասնամյակում վագրերը հիմնականում մահացել են «բնական պատճառներով», սակայն շատերը դարձել են նաեւ որսագողերի եւ «մարդկանց ու կենդանիների հակամարտությունների» զոհ:

Մարդկանց ոտնձգությունները վագրերի կենսական միջավայրերի նկատմամբ վերջին տասնամյակների ընթացքում շատացել է 1,3 միլիարդ բնակչություն ունեցող երկրում:

Կառավարության տվյալների համաձայն, 2014-2019 թվականներին վագրերի հարձակումների հետեւանքով զոհվել է մոտ 225 մարդ:

Wildlife SOS կազմակերպության հիմնադիր Կարթիկ Սաթյանարայանը AFP-ին ասել է, որ մարդկանց եւ կենդանիների միջեւ կոնֆլիկտի հետեւանքով մահվան պատճառը եղել է «վագրի բնական միջավայրի մասնատումը»։ «Վագրերը բնակվում են ջունգլիների հսկայական տարածքներում եւ անհնար են համարում առանց մարդկանց բնակավայրերը հատելու այլ անտառներ գաղթելը, ինչը մեծացնում է հակամարտությունների հավանականությունը»,- ասել է նա:

Քննադատներն ասում են, որ կառավարությունը նաեւ թուլացրել է նախագծերի, ներառյալ հանքարդյունաբերության համար բնապահպանական կանոնակարգերը:

Սաթյանարայանը նաեւ նշել է, որ որսագողության հիմնական պատճառներից են վագրի կաշվի աճող պահանջարկը եւ ավանդական չինական բժշկության մեջ վագրի մարմնի մասերի օգտագործումը։

Կառավարությունը, այնուամենայնիվ, ջանքեր է գործադրել վագրերի պոպուլյացիան ավելի լավ կառավարելու համար՝ ողջ երկրում կենդանիների համար 50 բնակավայրեր ամրագրելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ