News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անդերս Բրեյվիկը, ով դատապարտվել էր 2011 թվականին Օսլոյում եւ Ուտյոյա կղզում 77 մարդու կյանք խլած ահաբեկչության համար եւ ով ցանկանում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել բանտից, դեռեւս կարող է նոր հանցագործություն կատարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նորվեգական Dagsavisen թերթը:

«Մեր գնահատականներով, որոնք հիմնված են նրա (Բրեյվիկի) հետ առնչվող ուղղիչ ծառայություններից ամեն օր ստացվող նյութերի վրա, ինչպես նաեւ` հոգեբույժի կողմից իրականացված ռիսկի նոր գնահատման, դեռեւս կա վտանգ, որ Բրեյվիկը նոր ծանր հանցագործություն կգործի»,- թերթը մեջբերում է պետական ​​դատախազ Հուլդա Կարլսդոտիրի խոսքերը։

2020 թվականի աշնանը Բրեյվիկը վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել. այդ ժամանակ լրանում էր նրա` բանտում մնալու նվազագույն թույլատրելի ժամկետը պատժի համաձայն, որը 21 տարի կալանքի ժամկետ էր սահմանել: Նորվեգական օրենսդրության համաձայն՝ բանտարկյալն իրավունք ունի ութ տարի հետո դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Նորվեգիայի դատախազությունը հայտարարել է, որ համաձայն չէ պայմանական վաղաժամկետ ազատման հետ եւ որ հանցագործին կալանքի տակ պահելու նախադրյալներ դեռ կան։ Ազատազրկման ամբողջ ժամկետը լրանալուց հետո դատարանը բացառիկ դեպքերում իրավունք ունի անսահմանափակ թվով անգամ երկարաձգել ժամկետը եւս հինգ տարով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ