News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանում 2022 թվականի առաջին օրերից ծայրաստիճան լարված իրավիճակ է ստեղծվել։ Մանգիստաուի շրջանի (նավթարդյունահանող շրջան Ղազախստանի արեւմուտքում) Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները բողոքում են հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացման դեմ։ 

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ձեւավորել՝ իրավիճակը քննարկելու համար։ Հունվարի 4-ին նա հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը եւ նվազեցնել գազի գինը։            

Հունվարի 5-ի առավոտյան Տոկաեւը պաշտոնանկ է արել կառավարությունը եւ ասել, որ կաբինետը հատկապես մեղավոր է բողոքի իրավիճակ թույլ տալու համար։

Արտակարգ դրություն է հայտարարվել Ալմաթիի Մանգիստաու շրջանում, այնուհետեւ Նուր Սուլթանում։ 

Այսօր՝ հունվարի 5-ին, իրավիճակը հատկապես լարվել է Ալմաթիում, որտեղ ցուցարարները սկսել են գրոհել քաղաքային վարչակազմի շենքը, ապա ներխուժել նախագահական նախագահական նստավայր ու այրել երկու շենքերը։

Երկրում անջատվել է համացանցն ու հեռախոսային կապը, դադարեցվել է մի քանի ալիքների հեռարձակումը։ Լրատվական գործակալությունների կայքեր մուտք գործելը դարձել է անհնար։        

Ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքների տարածքներ, այդ թվում՝ «Միր» հեռուստաալիքի տարածք, վնասել են տեխնիկա, զինաթափել ոստիկաններին եւ ներխուժել զենքի խանութներ։

Ալմաթիի պարետը հայտնել է, որ անկարգությունների ժամանակ տուժել է 500 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ։  

Ալմաթիի շրջանի Տալդըրկորգան քաղաքում ցուցարարները փորձել են  տապալել երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարաբաեւի արձանը, իսկ Ակտաու քաղաքում ուժայիններն անցել են ցուցարարների կողմը։

Իրադարձություններն անդրադարձել են նաեւ ավիափոխադրումներին։ Աերոֆլոտը չեղարկել է դեպի Ալմաթի չվերթները, իսկ Ակտաուում օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։

Երկրի նախագահ Տոկաեւը երկու անգամ դիմել է ժողովրդին։ Նա հայտնել է, որ կղեկավարի երկրի  անվտանգության խորհուրդը Նուրսուլթան Նազարբաեւի փոխարեն։

Նա նաեւ հայտնել է անկարգությունների ժամանակ իրավապահների սպանությունների եւ զինվորականների նկատմամբ բռնությունների մասին։

«Սա վկայում է ֆինանսական դրդապատճառներով դավադիրների կողմից մանրակրկիտ մտածված գործողությունների ծրագրի մասին»,-ասել է Տոկաեւը։

Իրավիճակի հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել մի շարք երկրներ եւ ԵԱՀԿ-ն։

Մասնավորապես, Ռուսաստանը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է երկրում տիրող իրադարձություններին, իսկ ԵԱՀԿ-ն իրավիճակի ապաէսկալացիայի կոչ է արել։

Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել են ցուցարարների կողմից Ալմաթիի օդանավակայանի գրավման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ