News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշում կայացնելուց հետո նա պետք է ներողություն խնդրի 2008 ի մարտի մեկի գործով հորինովի քրեական գործերի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Եւս մի հիմնավոր պատճառ ավելացավ նիկոլի հրաժարականի համար։

Մի մարդ է լինում։ Էս մարդը հաջողացնում՝ երկրի վարչապետ է դառնում ու առաջին քայլերից մեկը լինում է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի դեմ քրգործի հարուցումը եւ նրան կալանավորելու փորձը։ Ու գիտեք ի՞նչ գործ են հորինում, թե բա 2008 ի մարտի մեկին մասնակից է եղել պետական հեղաշրջմանը։ Էս տրագիկոմեդիայի մեխը գիտեք ո՞րն է, որ անցնում է չորս տարի քրգործի հարուցումից, ՀԱՊԿ ում մեզ խայտառակ անելուց, կալանավորելու փորձից ու էս մարդը բախտի բերմամբ, թե անհրաժեշտաբար, ստանձնում է ՀԱՊԿ ի նախագահողի աթոռը ու թարսի պես Ղազախստանում համարյա մեկը մեկին նույնն է լինում, ինչ 2008 ի մարտին Երեւանում։ Եթե Հայաստանի ղեկավարը կարողացավ առանց օտարերկրյա օգնության կարգ ու կանոն հաստատել, ապա Ղազախստանի նախագահը չկարողացավ ու դիմեց ՀԱՊԿ ին ու ահա թե ինչ եղավ, նա ով քրգործ էր հարուցում, ավտոմեքենաներ վառողների, բարիկադներ կառուցողների դեմ անհրաժեշտ գործողություններ իրականացնողների դեմ, միանգամից համաձայնում է օգնել Ղազախստանին։

Բա հարց չի առաջանում, թե այ մարդ, բա այրված մեքենաներ, վիրավոր ու զոհված ոստիկաններ տեսնելուց էլ ինչո՞ւ սիրտդ թե հոգիդ չի փառավորվում, ինչո՞ւ Տոկաեւին չես մեղադրում պետական հեղաշրջում իրականացնելու մեջ։

Ես հիմա չեմ քննարկում, թե պետք է օգնենք Ղազախստանին, թե՞ ոչ, ես պարզապես պնդում եմ, որ Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշում կայացնելուց հետո նա պետք է ներողություն խնդրի 2008 ի մարտի մեկի գործով հորինովի քրեական գործերի, ձերբակալությունների, կալանավորումների համար, որ տեղի ունեցան իր պաշտոնավարման ընթացքում եւ հրաժարական տա ասելով՝ անսկզբունք, իզմեր չունեցող մարդը չի կարող երկիր ղեկավարել։ Ես սխալ էի, իսկ նրանք ճիշտ, ես հեռանում եմ»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ