News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Ղազախստանում ապաէսկալացիային եւ կայունությանը։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Իրավիճակի մասին տեղեկացա Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ ԵՄ-ն հայտնում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ապաէսկալացիային եւ կայունությանը, եւ մենք կշարունակենք ուշադիր հետեւել իրավիճակին։ Կարեւոր է, որ խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված լինեն»,-գրել է նա։

Եվրամիությունը հինգշաբթի օրը՝ հունվարի 6-ին, կոչ է արել Ռուսաստանին հարգել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը՝ զանգվածային բողոքները ճնշելու համար հանրապետություն ռուսական օդադեսանտային զորքեր ուղարկելու ֆոնին։ Եվրահանձնաժողովը նաեւ կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ