News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դեպի այլ աստղեր ճանապարհորդելու հնարավորությունը դեռ միայն գիտաֆանտաստիկայի ժանրից է թվում, քանի որ միջաստեղային հեռավորությունները հսկայական են. նույնիսկ լույսը դեպի Արեգակին ամենամոտ աստղը թռնում է մի քանի տարի, գրում է astronews.ru-ն։

Սակայն եթե մենք ցանկանում ենք մարդկանցով տիեզերանավի արագությունը մերձլուսայինի հասցնել, ապա մի խնդրի ենք բախվում, որն անհաղթահարելի է թվում՝ մեծ զանգվածը: Ուստի գիտնականներն առաջարկում են դեպի աստղ ուղարկել ոչ թե մարդու, այլ Երկրի վրա վրա ապրող ավելի պարզ օրգանիզմ՝ շատ ավելի փոքր միջաստղային տիեզերանավով, որը կարող է մերձլուսային արագություն բացել լազերային ճառագայթի օգնությամբ:

ԱՄՆ-ի Սանտա Բարբարա նահանգի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Լյուբինն աշխատում է տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը կօգնի մարդու կյանքի տեւողության հետ համեմատելի մեկ այլ աստղային համակարգ հասնել: Քանի որ ավանդական հրթիռային վառելիքը չափազանց մեծ զանգված ունի, Լուբինն առաջարկում է տիեզերանավի արագությունը բացել մինչեւ լույսի արագության 20-30 տոկոս՝ Երկրի կամ Լուսնի վրա տեղադրված լազերների մարտկոցի կիրառմամբ: Այս մեթոդը թույլ կտա նավին ընդամենը 20 տարում հասնել մոտակա մոլորակային համակարգին՝ Պրոքսիմա Կենտավրին, նշում է նա։

Գիտնականն առաջարկում է ուղարկվող տիեզերանավի վրա թարդիգրադներ կամ «ջրային արջեր» կոչվող օրգանիզմներ տեղադրել, որոնք լայնորեն օգտագործվում են տիեզերական փորձերի համար, որոնց զանգվածը կարող է հասնել մեկ գրամի: Այս մանրադիտակային կենդանիները կարողանում են երկար քուն մտնել, որից հետո կարող են արթնանալ եւ տիեզերանավից Երկիր ազդանշան փոխանցել կենդանիների առողջական վիճակի մասին մերձլուսային արագությամբ ճանապարհորդությունից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ