News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրիպտոէնտուզիաստ եւ Tesla-ի սեփականատեր Միացյալ Նահանգներից Սիրաջ Ռավալը Tesla Model 3 էլեկտրաքարի միջոցով կրիպտոարժույթի մայնինգի միջոց է գտել, հայտնում է CNBC-ն։

Ըստ Սան Ֆրանցիսկոյի բնակչի՝ նա բեռնախցիկում GPU-ների կլաստեր է տեղադրել եւ սնուցումը միացրել է էլեկտրաքարի մարտկոցից: Ռավալը մայնինգ համակարգի կառավարումը վստահել է Apple Mac mini M1 համակարգչին։ Նա ԾԱ-ն միացրել է ավտոմեքենայի կենտրոնական վահանակի վարդակից:

Մանիպուլյացիաների նպատակն էլեկտրաէներգիայի խնայողությունն է։ Նա պարզաբանել է, որ Tesla-ի սեփականատերերը կարող են լիցքավորել իրենց էլեկտրաքարերը զեղչված գներով Supercharger կայաններում: Ռավալը պարզաբանել է, որ էլեկտրաքարերի աշխատանքում նման փոփոխությունները կարող են զրկել այն երաշխիքից։ Սակայն մայնինգը հնարավորություն տվեց հազարավոր դոլարներ վաստակել ընդամենը մեկ տարվա ընթացքում:

Էնտուզիաստը պատմել է, որ մեկ ամիս լիցքավորման համար 30 դոլարից մինչեւ 60 դոլար է պպահանջվում, իսկ մայնինգը նա գործարկում է օրական մոտ 20 ժամ: Ռավալի խոսքով՝ 2021 թվականին նա Ethereum-ի մայնինգից ամսական 400-ից մինչեւ 800 դոլար էր վաստակում՝ կախված կրիպտոարժույթի փոխարժեքից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ