News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի։

Ահավոր ողբերգություն տեղի ունեցավ 2015թ. հունվարի 12-ին։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական ռազմակայանի զինվոր Վալերի Պերմյակովը թափանցել էր Ավետիսյանների տուն եւ կրակելով սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին։ Հետո սվինով հինգ հարված էր հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին։ Երեխան մահացել էր հիվանդանոցում յոթ օր հետո։ Վալերի Պերմյակովը իր գործողությունները բացատրել էր նրանով, որ ցանկացել է տուն գնալ։ Նա ինքնակամ լքել է ծառայավայրը՝ վերցնելով ինքնաձիգը։ Գիշերային Գյումրիով թափառելով՝ ուզել է ջուր խմել եւ, կոտրելով պատուհանը, մտել է Ավետիսյանների տուն, որ ջուր խմի, չնայած շուրջը շատ ձյուն կար։ Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը բղավել է։ Վալերի Պերմյակովի պնդմամբ՝ նա վախեցել է եւ սկսել կրակել։ Ընդ որում՝ հարեւաններից ոչ ոք կրակոցի ձայներ չի լսել։ Ընտանիքին սպանելով՝ Վալերի Պերմյակովը հագել է տանը գտած հագուստը եւ թաքնվել՝ տնից մի քիչ փող եւ սպանվածների բջջային հեռախոսները վերցնելով։ Սեփական համազգեստը՝ անվան ու ազգանվան նշումներով, ինչպես նաեւ ինքնաձիգը թողել է Ավետիսյանների տանը։ Վալերի Պերմյակովին գտել են ռուս սահմանապահները «Բայանդուր» ուղեկալի տարածքում։

2015թ. օգոստոսի 12-ին Գյումրիում 5-րդ կայազորի արտագնա նիստում Վալերի Պերմյակովը դատապարտվել է դասալքության համար տասը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության (104-րդ հոդվածի 2-րդ մասի 5 եւ 8 կետեր), ավազակային հարձակման (175-րդ հոդվածի 2-ր մասի 3 եւ 4 կետեր), սահմանի ապօրինի հատման փորձի (34-329 հոդվածների 1-ին մաս)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Վալերի Պերմյակովին այսօր փոխանցել են Ռուսաստանին
ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը...
Ամենաշատ