News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործելու միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:

Իհարկե, կայացված որոշմամբ սահմանափակումներ կան, եւ դա, օրինակ, չի վերաբերում մինչեւ 18 տարեկան անձանց: Անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում հղիները, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողները, ուսանողները կարող են չներկայացնել ո՛չ թեստ, ո՛չ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը, ինչը նշանակում է, որ ուսանողների պարագայում հակասություն է առաջանում:

Բանն այն է, որ նախորդ տարվա հոկտեմբերի մեկից գործում է պարտադիր պատվաստման կամ 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու հակասահմանադրական ճանաչված որոշումը, սակայն ուսանողները համալսարան դասի գնալով կարող են չպատվաստվել, նրանք բացառություն են կազմում: Ստացվում է՝ համալսարաններում, որտեղ ուսանողների շփումը միմյանց հետ ավելի շատ է, քան, օրինակ, հանրային սննդի կետում երեք հոգով ճաշելու պարագայում, ուսանողները կարող են թեստ չհանձնել կամ չպատվաստվել, մինչդեռ դրանից վարակվելու ռիսկը չի նվազում:

Ահա այսպիսի անտրամաբանական, չվերահսկվող գործիքների կիրառման արդյունքում է, որ Հայաստանում պատվաստումների ցուցանիշը շարունակում է ցածր մնալ: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 9-ի դրությամբ կատարվել է ընդհանուր 1 694 518 քովիդ պատվաստում, որից 952 813-ը՝ առաջին դեղաչափ, 740 489-ը՝ երկրորդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Ամենաշատ