News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միավորված Ազգերի Կազմակերպությունն Աֆղանստանի բնակչությանը եւ հարեւան երկրներ տեղահանված աֆղանստանցիներին առաջարկել է աջակցության երկու պլան, որոնք նախատեսում են 2022թ. միջազգային ֆինանսավորում ավելի քան 5 մլրդ դոլարի չափով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ՄԱԿ-ը եւ հասարակական կազմակերպություններն այսօր սկսում են Աֆղանստանի 22 մլն մարդու կենսականորեն կարեւոր օգնությանն ուղղված՝ արձագանքման համատեղ պլաններ եւ աջակցության ցուցաբերում հարեւան երկրներ տեղափոխված 5,7 մլն աֆղանստանցիներին եւ տեղի համայնքներին,- նշել են միջազգային կազմակերպությունում։- Հումանիտար պլանը եւ փախստականների [խնդիրներին] արձագանքման պլանը պահանջում են ավելի քան 5 մլրդ դոլարի միջազգային ֆինանսավորում 2022թ.։ Մարդիկ Աֆղանստանում գործ ունեն աշխարհում ամենաարագ զարգացող ճգնաժամի հետ։ Բնակչության կեսը բախվում է սուր քաղցի խնդրին, ավելի քան 9 մլն մարդ տեղահանվել է»։

Կազմակերպությունում նշել են, որ առանց օժանդակության ցուցաբերման Աֆղանստանում «տասնյակ հազարավոր երեխաներ կարող են մահանալ թերսնումից՝ հաշվի առնելով առողջապահության բազային ծառայությունների [համակարգի] կոլապսը»։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերի գծով տեղակալ Մարտին Գրիֆիթսի խոսքով՝ Աֆղանստանում լիածավալ հումանիտար աղետ է սպասվում։

Հումանիտար արձագանքման պլանը նախատեսում է 4,4 մլրդ դոլարի տրամադրում։ Ենթադրվում է, որ միջոցները տրամադրվելու են պարենային եւ գյուղատնտեսական աջակցությանը, առողջապահությանը, ապաստարանների ստեղծմանը, ջրի հասանելիությունն ապահովելուն եւ սանիտարական միջոցառումներին։

Փախստականների մասով նախաձեռնությունը ենթադրում է 623 մլն դոլարի ֆինանսավորում 40 կազմակերպությունների, որոնք զբաղվում են առողջապահությամբ, պարենային անվտանգության ապահովմամբ, կրթության հարցերով, լոգիստիկայով եւ հեռահաղորդակցություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին, իսկ Իսրայելը որոշել է շարունակել պատերազմը
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին...
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում. ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակասությունները աճում են
Այն, որ ԱՄՆ-ն չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս բանաձեւը...
Ամենաշատ