Չի բացառվում, որ մինչեւ սեպտեմբեր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսայնը հարժարականի դիմում ներկայացնի, գրում է ՉԻ»-ն` հավելելով, որ նրան պաշտոնանկ անելու որոշումը վերջնական է: «Եւ չնայած սրան, խոսակցություններ կան, թե Սերժ Սարգսյանը դեռեւս չի որոշել, թե ով է փոխարինելու Ալիկ Սարգսյանին: Ուստի հիմա սկսվել է լոբբինգի գործընթացը: Ամենահավանական թեկնածուն, ասում են, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է, որը ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի աթոռը: Վերջինս ոստիկանությունում համարվում է ամենացանկալի անձերից մեկը, եւ նրա գործընկերներից շատերը տարբեր առիթներով ասել են դրա մասին:

Մյուս թեկնածուն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն է, որը ոստիկանություն է «բերվել» համակարգում եվրոպացիների պահանջով իրականացվող բարեփոխումների ծրագիրն իրագործելու առաքելությամբ»,-տեղեկացնում է թերթն ու հավելում, որ ավանդաբար ոստիկանապետի թեկնածուների ցուցակում հայտնվել է նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանը: Ըստ թերթի` խոսակցություններ կան, որ վերջինիս համար ակտիվորեն աշխատում է «Ֆլեշ» Բարսեղը` Բարսեղ Բեգլարյանը: Ռոբերտ Քոչարյանի թիմն էլ փորձում է առաջ բրդել Աշոտ Գիզիրյանին, ով այժմ զբաղեցնում է Շիրակի մարզպետի պաշտոնը: