News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարի նոր սահմանափակման մասին հրամանը կարող է նվազեցնել շրջանառությունը ռեստորանային ոլորտում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռեստորանների ասոցիացիա Հանրային կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից կիրառության մեջ մտնող այն հրամանին ըստ որի՝ հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն պատվաստումը կամ 72 ժամվա ընթացքում արված թեստավորումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։

«Հրամանի անտրամաբանական լինելը բազմիցս ապացուցվել է շատ երկրների փորձով, օրինակ՝ ամռանը Մոսկվայի իշխանությունները թեստային ռեժիմով փորձարկեցին QR կոդերը, որի հետևանքը ռեստորանների բիզնեսի 85 % նվազումն էր։ Եթե Հայաստանի հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազի 30 %-ով, մեր տնտեսվարողներից մոտավորապես հազարը կկանգնեն փակման եզրին, նշանակում է՝ 10-15 հազար աշխատատեղ, իսկ սա իր հերթին բերելու է սոցիալական պայթյունի։ QR կոդերին մենք կհետևենք այն ժամանակ, երբ առողջապահության նախարարությունը սահմանափակումները տարածի հանրային տրանսպորտի վրա»,- նշեց Բարսեղյանը։

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ հրամանի կիրառումը կարող է առաջացնել շրջանառության կրճատում։

«Եթե մենք հաշվի առնենք, որ ձմեռային սեզոնում ենք և առանց այն էլ զրոյական կետի վրա, ապա հեշտ է պատկերացնել, որ շահութաբերության մակարդակը կարող է կրել վնասներ։ Թե ինչքան բիզնեսն ի վնաս իրեն կշարունակի աշխատել՝ դժվար չէ կռահելը»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։

Աշոտ Բարսեղյանը վստահ չէ, որ հրամանի կիրառման ժամանակ հնարավոր կլինի վերահսկել բոլոր տնտեսվարողներին։

«Որպեսզի իրենք կարողանան կյանքի կոչել իրենց հրամանը, պետք է բազմահազարանոց բանակ վարձեն ստուգող աշխատակիցների, որպեսզի իրենք կարողանան վերահսկել այդ քանակի վերահսկումները։ Մի քանի տասնյակ աշխատակից վերահսկելու է 3000 հազար տնտեսվարողի միայն ռեստորանային ոլորտում, այսինքն՝ սա պարզապես անիրագործելի է։ Տեսախցիկներով մի քանի տեղ կայցելելն, մի քանի ֆիկտիվ տուգանք կգրեն, որոնք անպայման կբողոքարկվեն և աչքակապություն կլինի առողջապահության նախարարի հերթական անտրամաբանական հրամանների հետ կապված»,- ավելացրեց Բարսեղյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ