News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդն ապրիլից 9 դոլար զբոսաշրջային հարկ է սահմանում օտարերկրյա այցելուների համար, հայտնում է AFP-ն։

Մուտքի խիստ կանոնակարգերը, որոնք ներդրվել են համավարակի զսպման համար, անցյալ տարի հարվածեցին Թաիլանդի կարեւորագույն զբոսաշրջության ոլորտին, ինչը վերջին 20 տարում վատագույն տնտեսական ցուցանիշների հանգեցրեց:

300 բաթ (9 դոլար) նոր վճարը կներառվի ավիատոմսի մեջ, ասվում է Տանակորն Վանբունկոնգչանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Մինչ համավարակը տարեկան մոտ 40 միլիոն մարդ էր այցելում Թաիլանդ, բայց թագավորությունը հույս ունի վերանայել իր զբոսաշրջության ռազմավարությունը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը:

«Հասույթը կօգտագործվի օտարերկրյա զբոսաշրջիկների եւ կայուն զբոսաշրջության ենթակառուցվածքների բարելավման համար»,- AFP-ին ասել է Թաիլանդի զբոսաշրջության վարչության ղեկավար Յուտասակ Սուպասորնը:

Տուրիզմի եւ սպորտի նախարարության տվյալներով՝ այս տարի զբոսաշրջությունից եկամուտները 39-54 միլիարդ դոլար կկազմեն, որից մոտ 24 միլիարդ դոլարը սպասվում է օտարերկրյա ճանապարհորդներից:

Նախարարության կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին թագավորություն կժամանի մոտ հինգ միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, եթե ներկայիս ճանապարհորդությունների օրինաչափությունները մնան նույնը՝ համավարակից առաջ տարեկան մոտ 40 միլիոնից: Սակայն այդ թիվը կարող է հասնել 15 միլիոն այցելուի, եթե Չինաստանից, Հնդկաստանից եւ հարեւան երկրներից ժամանողների թիվը բարելավվի:

Թաիլանդը մինչեւ 2021 թվականի վերջը թուլացրել էր իր մուտքի կանոնները՝ փորձելով վերականգնել զբոսաշրջությունը, բայց նորից փոխեց կանոնները, քանի որ օմիկրոն տարբերակով վարակման դեպքերի թիվն աճել է ամբողջ աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ