News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սկսվել է ՀԱՊԿ խաղաղապահների պահպանած սոցիալապես նշանակալի օբյեկտների հանձնումը Ղազախստանի իրավապահ մարմիններին։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարության եւ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մշակած պլանի համապատասխան՝ սկսվել է խաղաղապահների պահպանած սոցիալապես նշանակալի օբյեկտների հանձնումը երկրի իրավապահ մարմիններին»,- ասել են ռազմական գերատեսչությունում։

Այնտեղ նաեւ նշել են, որ ստորաբաժանումները սկսել են պատրաստել տեխնիկան եւ նյութական միջոցները՝ Ռուսաստանի ՕՏՈւ ինքնաթիռներ բարձելու համար։

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, որոնք կատարել են առաջադրանքը, պատրաստվում են վերադառնալ մշտական տեղակայման վայրեր։ «ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձն իրենց երկրներ կկազմակերպվի ղազախական կողմի հետ փոխգործակցությամբ»,- նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր տեղի ունեցան, որոնք մի քանի օր հետո վերածվեցին զանգվածային անկարգությունների եւ ջարդարարությունների։ Դրանք ուղեկցվում էին ոստիկանների, զինվորականների եւ իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում։ Տուժեցին հազարավոր մարդիկ, զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումից հետո ՀԱՊԿ երկրները խաղաղապահներ ուղարկեցին հանրապետություն։ Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնվել է բոլոր շրջաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ