News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհական Վլադիսլավովո քաղաքում ավարտվել է Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականն իր ելույթներն ավարտել է հաջողությամբ։ Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը, երկամարտում բարձրացնելով 416 կգ (181` պոկում, 235՝ հրում) նվաճեց չեմպիոնի կոչումը:

Այսպիսով, դա մեր հավաքականի երրորդ ոսկե մեդալն էր եւ 6-րդը՝ ընդհանուր մեդալների թվով:

Նշենք, որ մեր հավաքականում ոսկի էին նվաճել նաեւ Սմբատ Մարգարյանն ու Աղասի Աղասյանը: Աղվան Մելիքյանն ու Վարդան Դավթյանը իրենց հերթին արծաթե մեդալի էին արժանացել, իսկ Վանիկ Ավետիսյանը բրոնզե մեդալ էր ստացել:

Հարկ է նշել, որ հայ ծանրորդներ Դավիթ Բեջանյանն ու Սերգեյ Պետրոսյանը, որ առաջնությանը ներկայացնում էին Ռուսաստանը 69 եւ 105 կգ քաշերում, նույնպես ոսկե մեդալ նվաճեցին իրենց թիմի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ