News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 07
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարզերի մեծ մասում հունվարի 14-ի գիշերը սպասվում է ձյուն, որն առանձին վայրերում կշարունակվի նաեւ ցերեկը։ Գիշերը ճանապարհներին մերկասառույց կլինի։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 4 օրերին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում են ձյուն եւ մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օրվա երկրորդ կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ 0+2։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -6-9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -4-7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -1-3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -4-8,  

Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -1-5,  

Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+3,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -6-9, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+2,

Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +1+3,  

Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +1+3,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -4-7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0-3,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ