News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2021 թվականի օգոստոսի 17-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում ոստիկանության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների հետ, Ջրաշեն գյուղում հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման էին ենթարկել ԱՄՆ 43-ամյա մի քաղաքացու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա միջազգային մակարդակով հետախուզվում էր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի քրեական օրենսգրքի` երեխայի բռնաբարություն, երեխայի հետ շարունակական սեռական հարաբերություն և անառակաբարո գործողություններ, անչափահասների կոռուպցիա հոդվածների հատկանիշներով։

Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր:

Հունվարի 10-ին, ինչպես ՀՀ ոստիկանության և Գլխավոր դատախազության, այնպես էլ ԱՄՆ մի շարք իրավապահ մարմինների ներկայացուցիչների, նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ հետախուզվողն էքստրադիցիայի ենթարկվեց ԱՄՆ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ