News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը, պլանի համաձայն, դուրս կբերվեն Ղազախստանից մինչեւ հունվարի 19-ը ներառյալ։ Այս մասին հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վաղը 14 ինքնաթիռով դուրս ենք բերում բոլոր ուժերը մեր գործընկերներ Հայաստանից, Տաջիկստանից, Բելառուսից, Ղրղզստանից՝ հաշվի առնելով, որ դրանք մոտակայքում են, ապա հինգ օրվա ընթացքում դուրսբերումը կիրականացվի մնացած խաղաղապահ ուժերի օբյեկտների փոխանցմանը զուգահեռ: Մենք նախատեսում ենք ամբողջ աշխատանքն ավարտել 19-ին»,- ասել է Շոյգուն։

Ռուս նախարարի խոսքով՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները պաշտպանության տակ են առել առանձնահատուկ նշանակություն ունեցող 14 օբյեկտ։

ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը Ղազախստան թույլ տվեց հանրապետության անվտանգության ուժային կառույցների մոտ 1.6 հազար աշխատակցի ազատել ավազակների դեմ պայքարելու համար, զեկուցել է Շոյգուն։ «Հայաստանը, որպես նախագահող [երկիր], բնականաբար, պետք է գլխավոր դերակատարում ունենար բոլոր փաստաթղթային որոշումների նախապատրաստման մեջ, այսպես կոչենք։ Այդ ամենն արվել է։ Օպերացիայի այս տեմպերի շնորհիվ առաջին օրերին հնարավոր եղավ ազատել Ղազախստանի անվտանգության կառույցների շուրջ 1.6 հազար աշխատակցի, ովքեր ակտիվորեն ներգրավվեցին այդ քաոսը հանրապետություն բերած ավազակների դեմ պայքարում»,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ