News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

1990 թվականի հունվարի 13-ի հայկական ջարդերի ժամանակ Բաքվում մնաց 25-30 հազար հայ։ Ավելի վաղ Բաքուն լքել էր մոտ 250 հազար հայ։ Այս մասին «Հայելի»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ 

Ընդհանուր առմամբ Ադրբեջանը լքել է մոտ 300-350 հազար հայ։ «Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվի հայերի նկատմամբ, անմարդկային, վայրագ գործողություններ էին։ Մարդկանց սպանել են, վտարել տներից, թալանել, քշել դեպի ծովը։ Այն, ինչ տեսել է Կասպից ծովն այդ օրերին, պատմությունը դեռ կբացահայտի։ Նավահանգիստներում շարունակում էին սպանել։ Հայերի կառուցած Բաքվում հայերի են սպանել։ Քանի՞սն են մահացել նավահանգիստներում, քանի"սն են նետվել ծովը։ Այս ամենի մեղքը Ադրբեջանի ողջ ժողովրդինն է, քանի որ հետագայում եղան միայն ժխտում եւ հայերի վրա բարդելու փորձեր։ Սա 20-րդ դարում հայերի երկրորդ ցեղասպանությունն էր, այս անգամ ադրբեջանցի նացիստների կողմից։ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ չկա տարբերություն հայկական արյան անհագ ծարավում»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը՝ կոչ անելով համաքաղաքացիներին ընդունել, որ այժմ Հայաստանը ներսից գրավել են՝ ի շահ ադրբեջանաթուրքական տանդեմի։ «Չի ստացվի, պետք է ցույց տալ, որ իրական Հայաստան կա»,-կոչ արեց առաջին օմբուդսմենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան
Հասարակության մեջ այս գիտակցումը չկա, որ այս ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է մեր պետականությանը…
Ադրբեջանի ՊԱԾ-ը Ռաշիդ Բեգլարյանին համարել է «Խոջալուի ցեղասպանության մասնակից»
Ռաշիդ Բեգլարյանին ադրբեջանցիները համարել են «Խոջալուի ցեղասպանության» մասնակից...
Հայաստանը 1996-ին գտնվում էր իր անկախության եւ ինիշխանության գագաթնակետում. Փաշինյանը ստում է. Լևոն Զուրաբյան
Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված…
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ...
Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու. Թաթոյան
Պարզ էր չէ՞, որ այդ իբր դատական գործընթացը լինելու էր կեղծ ապացույցներով բեմադրություն և անարդարության մարմնավորում...
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն․ ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի վճռի մասին
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում...
Ամենաշատ