News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան զերծ կմնա Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունը։

«Այն կազմակերպությունները, ուժերը, գործիչները, կառույցները, որոնք օգտագործում են նման արտահայտություններ, եւ միեւնույն ժամանակ Ղազախստանի քաղաքացիներ չեն, չեն հարգում այս երկրի ինքնիշխանությունը։ Նրանք պարզապես կտրված են իրականությունից, միջազգային իրավական դաշտի ըմբռնումից։ Ես տեսա թուրքական իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը, եւ հասկանում եմ, որ Ղազախստանի որոշակի օկուպացիայի մեջ մեր հասցեին ուղղակի մեղադրանքներ չեն եղել։ Այնուամենայնիվ, այս պաշտոնյան Ղազախստանը բնութագրում է որպես երկիր, որը սկզբում «ազատվել է խորհրդային ճնշումներից», իսկ այժմ որոշ ուժեր, իբր, սպառնում են նրան դնել «անիմաստ լծի տակ»: Թուրք պաշտոնատար անձի կողմից Ղազախստանի ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից պատմության նման մեկնաբանությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Մենք կարծում ենք, որ նման հայտարարությունները, հատկապես Ղազախստանի համար նման զգայուն շրջանում, ոչ մի կերպ չեն նպաստում մթնոլորտի բարելավմանը, այս երկրում կյանքը կայուն հուն վերադարձնելուն։ Երկրորդ, Ղազախստանի խորհրդային անցյալի անհարգալից հիշատակումը կարծես հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն: Սա հարյուր տոկոսով։ Դա հարգալից չէ նաեւ Ղազախստանի հանդեպ, որը շատ խնամքով է վերաբերվում մեր ընդհանուր պատմական ժառանգությանը։

Դժվար պահերին, որոնցից ոչ մի պետություն ապահովագրված չէ, եւ որոնց միջով Թուրքիան բոլորովին վերջերս անցել է... Չէ՞ որ նրա իսկական ընկերները սատարեցին, ձեռք մեկնեցին, օգնեցին եւ իրավիճակը չօգտագործեցին ոչ մի այլ նպատակով, բացի բարեկամական օգնությունից... Ղազախստանի համար այս ողբերգական, դժվարին, արտառոց իրավիճակը պահանջում էր ջանքերի համադրում եւ, անշուշտ, չպետք է դիտարկվի որպես պղտոր ջրում ձուկ բռնելու հնարավորություն… Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնատար անձինք այսուհետ զերծ կմնան նման չմտածված դատողություններ բարձրաձայնելուց»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ