News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հետխորհրդային երկրների տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումը քաղաքական տեսանկյունից գրգռում է Ռուսաստանին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արտաքին  քաղաքականության գերմանական միության Ռուսաստանի եւ ԱՊՀ գծով հետազոտական ծրագրերի տնօրեն, փորձագետ Ալեքսանդր Ռարը։ Նրա խոսքով, ՀՀՊ-ն արժե տեղակայել այն երկրների հետ սահմաններին, որոնք կարող են հրթիռակոծումներով սպառնալ Արեւմուտքին։

Ընդհանուր առմամբ, Ռարը հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման համար հնարավոր վայրեր համարեց Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ «Ամեն բան կախված է նրանից, թե կկարողանա՞ն պայմանավորվել Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն։ Պետք է քաղաքական որոշում ընդունվի»,- ասաց փորձագետը։

Նշենք, որ ամերիկացի սենատորներ Ջոն Քիլը եւ Մարկ Քըրքը անհանգստություն են հայտնել Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու մասին հնարավոր համաձայնագրի առնչությամբ։ Սենատորները հուլիսի 12-ին նամակով դիմել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտային եւ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին, որում երաշխիքներ են պահանջել առ այն, որ «թուրքական կազմակերպությունները չեն զբաղվում կամ չեն կասկածվում» ԱՄՆ օրենքներին չհամապատասխանող որեւէ գործունեության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ