News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Չալիկյանն իր ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է IDBank-ի և Իդրամի ծառայություններին և համակարգի անվտանգությանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անահիտ Չալիկյանը այս իրադարձությունը ներկայացնում է միակողմանի և ոչ լիարժեք շեշտադրումներով, հարկ ենք համարում ներկայացնել մանրամասները թե՛ իրավական, թե՛ տեխնիկա-տեխնոլոգիական ասպեկտներում։

Այսպես, Անահիտ Չալիկյանին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Աստղիկ Գրիգորյան օգտանունով անհայտ անձը, և ներկայանալով IDBank-ի աշխատակից՝ տեղեկացրել է, իբր գովազդում է Իդրամ դրամապանակը։ Արդյունքում Անահիտ Չալիկյանը գրանցվել է Idram&IDBank հավելվածում, անցել նույնականացում, դարձել պրեմիում պլյուս հաճախորդ (այսինքն՝ պատշաճ նույնականացված օգտատեր), որից հետո, Աստղիկ Գրիգորյանի պահանջով և շարունակական նամակագրական հրահանգներին ենթարկվելով, տրամադրելով իր անձնական տվյալները՝ նպաստել է խարդախության իրականացմանը։ Նշենք, որ զեղծարարը որպես հավելվածում գրանցվելու խրախուսում խոստացել է Չալիկյանի հաշվին փոխանցել 4000 ՀՀ դրամ։ Անահիտ Չալիկյանը զեղծարարին է տրամադրել մի շարք տվյալներ՝  հեռախոսահամար, մուտքանուն, PIN կոդ, որոնք օգտագործելով՝ զեղծարարը հավելվածում կատարել է անձնական տվյալների, այդ թվում նաև հեռախոսահամարի փոփոխություն և առցանց եղանակով դիմել է Բանկ ու ստացել  2 վարկ՝ ընդհանուր 1,680,000 ՀՀ դրամի չափով։

Քանի որ Անահիտ Չալիկյանն ինքն անձամբ է բոլոր անձնական տվյալները փոխանցել զեղծարարին, իրավական առումով վարկային պայմանագիրը կնքվել է նրա հետ, Բանկը որպես վարկային պարտավորության կրող է դիտարկում Անահիտ Չալիկյանին` անկախ մնացած հանգամանքներից։

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Idram&IDBank համակարգում պահպանվում են անվտանգային բոլոր նորմերը, և ցավոք նման դեպքերն ի հայտ են գալիս հաճախորդների կողմից՝ իրենց անձնական տվյալների պահպանման կանոնների խախտման հետևանքով։

Եվս մեկ անգամ շեշտում ենք՝

Բանկի և Իդրամի աշխատակիցները ոչ մի դեպքում հաճախորդներից չեն պահանջում տրամադրել հավելվածի գաղտնաբառ կամ PIN կոդ․  այդ մասին զգուշացումն առկա է անգամ հավելվածում նույնականացում անցնելուց և պրեմիում պլյուս հաճախորդ դառնալուց հետո բացվող պատուհանում՝ ընդգծված կարմիր գույնով։

Բանկի կամ Իդրամի կողմից անցկացվող արշավների, ակցիաների մասին տեղեկատվությունը ներկայացվում է երկու ընկերությունների պաշտոնական կայքերում, սոցցանցերի էջերում,

Բանկի և Իդրամի աշխատակիցները երբեք իրենց անձնական օգտանուններով ընկերություններին առնչվող որևէ առաջարկով հաճախորդներին չեն դիմում, առավել ևս սոցցանցերով,

Idram&IDBank հավելվածում հնարավոր չէ ստանալ վարկ, եթե չեք անցել պատշաճ նույնականացում և չեք սինքրոնացրել Ձեր հաշիվները (զեղծարարները հիմնականում առաջնորդվում են հետևյալ մեխանիզմով՝ իրենց զոհին դրդում են կատարել համակարգում պատշաճ նույնականացում անցնելու բոլոր քայլերը, որից հետո միայն նրանցից ստանում են անձնական տվյալները և կատարում իրենց համար ցանկալի գործարքները)։

Ձեր հեռախոսը հանդիսանում է Ձեր անձնական ինֆորմացիայի կրիչը, ուստի ոչ մի պարագայում այլ անձանց մի փոխանցեք Ձեր հեռախոսը (զանգահարելու, համացանցում ինչ-որ տեղեկություն փնտրելու պատրվակով)։

Հորդորում և խնդրում ենք որևէ մեկին ոչ մի պարգևավճարի, խրախուսանքի, խոշոր շահումի դիմաց չտրամադրել Ձեր անձնական որևէ տվյալ, այդ թվում՝ հավելվածի մուտքանուն, գաղտնաբառ, PIN Կոդ, նույնականացման կոդ, վարկի հաստատման կոդ, անվտանգության (3D secure) կոդ կամ մեկանգամյա օգտագործման որևէ կոդ։

Տեղեկացնում ենք, որ Idram&IDBank հավելվածի միջոցով IDBank-ն ու Իդրամը նպատակ ունեն մատուցել ժամանակակից բանկինգին համապատասխան ծառայություններ, որոնք կհեշտացնեն հաճախորդների առօրյան՝ միաժամանակ պահպանելով անվտանգության պատշաճ պահանջները։  

Անահիտ Չալիկյանի հետ կապված դեպքին անդրադառնալով՝ ևս մեկ անգամ հայտնում ենք մեր մտահոգությունը տեղեկատվական անվտանգության կանոններին չհետևելու արդյունքում նման իրավիճակում հայտնվելու առիթով։ Ցավում ենք ստեղծված իրավիճակի համար և լիահույս ենք, որ իրավապահ մարմիններին ամենասեղմ ժամկետներում կհաջողվի բացահայտել հանցագործությունը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ Բանկն իր գործարար համբավի արատավորման դեպքում վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ Բանկը դիմելու է դատարան։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Բանկը իր հերթին պատրաստակամ է աջակցել իրավապահ մարմիններին իր իրավասությունների շրջանակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ