News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների թագավորը, համենայնդեպս առայժմ, բացառել է թագավորական ընտանիքի «Ոսկե կառքի» օգտագործման հնարավորությունը, որի մի կողմում պատկերված է նկար, որը, ըստ քննադատների, փառաբանում է Նիդեռլանդների գաղութային անցյալը, ներառյալ նրա դերը ստրկավաճառության համաշխարհային առեւտրում, հայտնում է AP-ը:

««Ոսկե կառքը» կրկին կկարողանա նորից ընթանալ միայն այն ժամանակ, երբ Նիդեռլանդները պատրաստ լինի, իսկ հիմա դա այդպես չէ»,- տեսաուղերձում ասել է թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը:

Կառքի մի կողմը զարդարված է «Տուրք՝ գաղութներից» նկարով, որում պատկերված են սեւամորթներ ու ասիացիներ։ Ն րանցից մեկը ծնկի է իջել եւ ապրանքներ է առաջարկում նստած երիտասարդ սպիտակամորթ կնոջը, ով Նիդեռլանդներն է խորհրդանշում:

Ներկայումս կառքը երկար վերականգնումից հետո ցուցադրվում է Ամստերդամի թանգարանում: Նախկինում այն օգտագործվել է հոլանդացի միապետներին Հաագայի փողոցներով ամեն սեպտեմբերին խորհրդարանի բացմանը տանելու համար:

«Մեր ժամանակի պրիզմայով տեղի ունեցածը դատապարտելու եւ որակազրկելու իմաստ չկա»,- ասել է թագավորը: «Պատմական առարկաների եւ խորհրդանիշների արգելումը, անկասկած, նույնպես լուծում չէ: Փոխարենը, անհրաժեշտ են համակարգված ջանքեր, որոնք ավելի շատ ժամանակ են պահանջում: Ջանքեր, որոնք միավորում են մեզ, ոչ թե բաժանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ