News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում վերջին 62 տարում ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել: Մետեոլոգիայի բյուրոյի տվյալներով, Արեւմտյան Ավստրալիայում գտնվող քաղաքում գրանցվել է երկրի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 50,7 աստիճան:

Ավստրալիայի Կլիմայի հարցերով խորհուրդը զգուշացրել է, որ նման ջերմաստիճանը կարող է սովորական դառնալ Ավստրալիայի համար՝ գլոբալ տաքացման հետեւանքով:

Ափամերձ Օնսլոու քաղաքում անհավանական բարձր ջերմաստիճան գրանցվել է հինգշաբթի ցերեկը. «Օնսլոու քաղաքում գրանցվել է 50,7 աստիճան, ինչը ռեկորդ է Արեւմտյան Ասվտրալիայում: Նման ջերմաստիճան գրանցվել է 62 տարի առաջ Ավստրալիայի հարավային Ուդնադատտե քաղաքում»,-հաղորդում է AFP-ն:

Վերջին անգամ նման ջերմաստիճան գրանցվել է 1960 թվականի հունվարի 2-ին:

Կլիմայի հարցերով խորհրդի հետազոտությունների բաժնի ղեկավար Մարտին Ռայսը հայտարարել է, որ այս ռեկորդը կլիմայի տաքացման երկարաժամկետ միտման մի մասն է, որը հետեւանք է ածուխի, նավթի ու գազի այրման: Նրա խոսքով, էքստրեմալ ջերմաստիճաններն արդեն ունեցել են մահացու, աղետաբեր հետեւանքներ Ավստրալիայում: «Ջերմության ալիքները հանդարտ մարդասպաններ են, որոնք ավելի շատ մահ են բերում, քան ցանկացած այլ էքստրեմալ եղանակային երեւույթները»,-ասել է նա:

Ռայսը նշել է, որ ջերմոցային գազերի արտանետումները չկրճատելու դեպքում ռեկորդային ջերմաստիճանները կարող են սովորական բան դառնալ Ավստրալիայում. «2030 թվականին Սիդնեյում ու Մելբուռնում մենք կտեսնենք 50 ջերմաստիճանից բարձր ամառային օրեր»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ