News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը


Դատախազության մեղքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ կալանքի տակ էր։ Այս մասին «Հայելուն» տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը նշեց, որ դատախազությունն իրեն ոչ ադեկվատ է պահում՝ նույն հոդվածի վերաբերյալ տարբեր կարծիքներ հայտնելով։ Մեկ ասում է, որ 2009-ին ուժի մեջ մտած 300.1 հոդվածը կարող է տարածվել 2008-ի դեպքերի վրա, բայց երբ Արզումանյանին եւ մյուսներին նույն հոդվածով մեղադրանք առաջադրեցին, դատախազությունը հրաժարվեց մեղադրանքներից, հիշեցրեց փաստաբանը։

Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին, որով նշված հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում, Ալումյանը նշեց, որ դատախազությունը պետք է զգա իր մեղքի աստիճանը։ «Որ չի տեսել, չի գնահատել հոդվածի հակասահմանադրականությունը: Այն դա չտեսավ: Մենք այս հարցը բարձրացրեցինք դատախազությունում, բայց դրանից հետո էլ դատախազությունն այն չտեսավ։ Այսինքն՝ դատախազությունը շատ լուրջ մասնագիտական ​​սխալ թույլ տվեց։ Անկախ նրանից, թե դա վատ վերլուծության, օրենքի սխալ մեկնաբանության, թե դիտավորության արդյունք էր՝ մեղքի աստիճանը կարող է տարբեր լինել: Բայց այն, որ իրենք են մեղավոր այս բացթողման մեջ, միանշանակ է։ Արդյունքում անձը՝ երկրի երկրորդ նախագահն այս սխալի արդյունքում երկար ժամանակ կալանքի տակ էր»,- ընդգծեց փաստաբանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ