News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղազախստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց ՀԱՊԿ-ի՝ խաղաղապահ ներուժի ստեղծմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղազախստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ վերջին տարիներին ՀԱՊԿ-ի՝ խաղաղապահ ներուժի ստեղծմանն ուղղված ջանքերը շատ արդյունավետ են եղել եւ պահանջված են։ Ինչպես ասում են՝ «խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»... Դե, փառք Աստծո, գործը պատերազմին չհասավ, բայց ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներուժն ապացուցեց իր գործունակությունը, իմ կարծիքով, ամբողջ աշխարհին։ Արեւմուտքում զարմանքով էին հետեւում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից Ղազախստանին օգնելու համար ուղարկված ստորաբաժանումների տեղակայման արագությանը։ Հուսով եմ, շատ հուսով եմ, որ այդ փորձն այլեւս ստիպված չենք լինի կիրառել, բայց վառոդը պետք է չոր պահել։ Աստված չանի, որ նման բան լինի, թեեւ մենք ամեն ինչ անում ենք դա կանխելու համար, այդ թվում՝ ՀԱՊԿ համապատասխան կառույցների միջոցով, բայց պետք է պատրաստ լինել, քանի որ իրավիճակի խաթարման նպատակով ոտնձգությունները դրսից Կենտրոնական Ասիայում եւ ՀԱՊԿ այլ երկրներում բավականին շատ են: Այդ ոտնձգությունները շատ ավելի համառ, ռիսկային եւ վտանգավոր դարձան, երբ ամերիկացիները ՆԱՏՕ-ի մնացած անդամների հետ փախան Աֆղանստանից…»,- ասաց Լավրովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ