News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաքվեցի բռնապետ Ալիեւը գիտի, թե ինչ նվաստացումների են ենթարկվել ինքն ու իր հայրը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, գիտի, որ Հայաստանում իշխանության գլուխ կապիտուլյանտի հայտնվելն մեծ հաջողություն է  իր համար։ Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։

«Ալիեւը գիտի, որ իրեն տրված ժամանակը սպառվում է, ուստի շտապում է՝ վախենալով, որ իշխանության կգան ազգային ուժեր, եւ Հայաստանը կկարողանա վերականգնել կորուստները»,- հավելեց նա։

Նրա խոսքով` Թուրքիայում եւ Ադրբեջանում տիրող հիստերիան հուշում է, որ հայկական կողմի պարտությունից հետո նրանց տրված ժամանակը մոտենում է ավարտին, եւ սկսվում է նոր փուլ, որի շրջանակներում նրանց դիրքորոշումները պետք է բխեն աշխարհաքաղաքական իրողություններից, այլ ոչ թե.ժ պատերազմի ելքը։ Դրանով է պայմանավորված Հայաստանի հետ պայմանագրեր կնքելու շտապողականությունը՝ արտաքին գործոնների ազդեցությունից խուսափելու համար։ Հայաստանի շուրջ եւ երկրի ներսում ստեղծված ծանր իրավիճակի համատեքստում, Երեւանի համար սուբյեկտիվության կորստից հետո, ըստ Մինասյանի, վտանգավոր է շարունակել բանակցությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ իրադարձությունների սրընթաց զարգացման գնալ։ Հակառակը, Հայաստանին ձեռնտու են դանդաղ գործընթացները։

«Ընդհանուր առմամբ, այն երկրներին, որոնք գտնվում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, դժվար ժամանակներ են սպասվում։ Մոսկվան համախմբում է իր դաշնակիցներին, ինչի դրսեւորում էր ՀԱՊԿ-ի օպերացիան Ղազախստանում։ Արեւմուտքը նույնն է անում։ ՆԱՏՕ-ի համար Թուրքիան շատ կարեւոր է: Մյուս կողմից՝ Ռուսաստանը պատրաստվում է զարգացնել հարաբերությունները Անկարայի հետ՝ դաշինքի միասնությունը պառակտելու համար։ Թուրքական զորքերը վաղուց գտնվում են Ադրբեջանում։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի զորքերը գտնվում են այն տարածքում, որը Ռուսաստանն իր ազդեցության գոտի է համարում: Թուրքիային, որպես ՆԱՏՕ-ի անդամ, դժվար կլինի Ռուսաստանի հետ այնպիսի սերտ համագործակցության մեջ լինել, ինչպիսին հիմա է։ Չնայած նրան, որ Թուրքիային այժմ շատ բան են ներում, նրա համար դժվար կլինի շարունակել «եւ-եւ»-ի քաղաքականությունը, այն ստիպված կլինի ընտրել»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա քիչ հավանական է համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն համագործակցությունը Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ առկա լարվածության պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Ամենաշատ