News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսօր տեղի է ունեցել «Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության` «Fly Arna» ապրանքանիշի առցանց շնորհանդեսը, որի հիմնական բանախոսները եղել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը և «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին։

Նշվել է, որ արաբական ավիաընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելի հիման վրա «Fly Arna»-ն հավակնում է լինել մատչելի և նախընտրելի ընտրություն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Արդեն այս տարվա ամռանը կլինեն առաջին թռիչքները․ սկզբում օդ կբարձրանան երկու օդանավեր, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է օդային ճանապարհորդության դուրս բերել ևս երկու-երեքը։

Ըստ բանախոսների՝ «Ֆլայ Արնայի» ինքնաթիռի հայկական եռագույն երանգներն արտացոլում են  պարզություն և հեռանկարային ավիաընկերություն, որը միշտ շարժման մեջ է՝ «A» տառը  ցուցադրված է օդանավի պոչին։ Ապրանքանիշի ինքնությունը կարտացոլվի նաև օդանավի ինտերիերի, անձնակազմի համազգեստի և հաճախորդների բոլոր շփման կետերի միջոցով:

Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին նշել է. «Fly Arna»-ն նշանավորում է Հայաստանի ավիացիայի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը, որը նպաստելու է ոչ միայն երկրի տնտեսական աճին, այլև կուտակելու է հուսալի և արժեքավոր փորձ: Մենք անհամբեր սպասում ենք դրա թողարկմանն առաջիկա շաբաթներին»։ 

Ավիաընկերության շահագործման վկայականի (AOC) գործընթացը սկսվել է․ մեկնարկի ամսաթվի, շարժակազմի, ինչպես նաև ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվի առաջիկայում: 

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին, որին հաջորդեց ավիաընկերության անվանակոչումը 2021 թվականի սեպտեմբերին՝ մասնակիցների հարյուրավոր առաջարկներից հետո:

Ժամանակակից ազգային ավիափոխադրողի ֆիրմային անվանումն առաջացել է

«Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) ընկերության պաշտոնական անվանումից, որտեղ «AR»՝ Armenian բառից է վերցված, «N»՝ National-ից և «A»՝ Airlines-ից։

Նշենք, որ «Fly Arna»-ն ստեղծվել է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրողի՝ «Էյր Արաբիա» ավիաընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) համագործակցության արդյունքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ամենաշատ