News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է «3+3» ձեւաչափում ջանքերին եւ ակտիվորեն մասնակցում է դրանց: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք, իհարկե, աջակցում ենք այդ ջանքերին, ակտիվորեն մասնակցում ենք դրանց։ Դրանք նպաստում են Հարավային Կովկասում իրավիճակի նորմալացմանը եւ նպաստում են պայմանների ստեղծմանը, որպեսզի երկարատեւ քաղաքական խնդիրները շատ ավելի ակտիվ, արդյունավետորեն լուծվեն՝ այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք երկրների եւ դրանց երեք խոշոր հարեւանների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական եւ այլ համագործակցության զարգացման միջոցով»,- ասել է նա։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանեց «3+3» ձեւաչափի գաղափարը, «երբ այն առաջին անգամ հիշատակեց նախագահ (Ադրբեջան) Ալիեւը, ապա՝ նախագահ (Թուրքիա) Էրդողանը»։ «Մենք անմիջապես շատ լավ միավորող ներուժ տեսանք այս նախաձեռնության մեջ, եւ դրա քննարկման առաջին իսկ օրերից եւ Մոսկվայում կայացած հանդիպմանը նախապատրաստվելիս մենք կողմ էինք, որպեսզի մեր վրացի հարեւանները նույնպես ներգրավվեն այս գործընթացում՝ ելնելով նրանից, որ որքան շատ լինեն շփման հնարավորությունները, այնքան երեւի ավելի լավ մնացած խնդիրների լուծման համար։ Այժմ մենք շփվում ենք մեր վրացի գործընկերների հետ Անդրկովկասի վերաբերյալ Ժնեւյան քննարկումների շրջանակներում…
Բայց «3+3» ձեւաչափով մեկնարկած գործընթացները շատ ավելի նշանակալից են, քանի որ քննարկվում են այդ ամբողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարները։ Այժմ, երբ խաղաղության համաձայնագրեր են ձեռք բերվել, երբ Ռուսաստանի Դաշնության Նախագահի աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանագրեր են ստորագրել ռազմական գործողությունների դադարեցման եւ տնտեսական կապերի զարգացման, այդ տարածաշրջանի բոլոր ուղիների ապաշրջափակման մասին... Դա հնարավորություններ է բացում, որոնցում շահագրգռված են ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ  Իրանը, ե՛ւ  Վրաստանը: Կարծում եմ՝ իրենց (Վրաստանի) շահերից է բխում առանց նախապայմանների միանալ այս ֆորմատին, դե, կարելի է պայմանավորվել, որ «3+3» ձեւաչափով քննարկում ենք միայն այն թեմաները, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին։ Քանի որ մենք չունենք դիվանագիտական ​​հարաբերություններ Վրաստանի հետ, մենք ավելի քիչ հնարավորություններ ունենք բացատրել նրանց փոխգործակցության այս ձեւի առավելությունները։ Մենք խնդրանքով դիմել ենք մեր թուրք, ադրբեջանցի ընկերներին… Հայաստանը նույնպես կարող է օգնել... խնդրանքով, որպեսզի նրանք բացատրեն մեր վրացի հարեւաններին այս ձեւաչափին միանալու առավելություններն իրենց, ինչպես նաեւ բոլորիս համար, որն իրենց ոչնչով չի պարտավորեցնի...»,- նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրազդանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված «Երդվյալները» գրքի շնորհանդեսը
«Երդվյալները» գիրքը հուշապատում եւ հերոսապատում է՝ հերոսների մանկությունից մինչեւ պատերազմական կյանք եւ անմահություն հավերժացնող դրվագներով․․․
Հիասթափված եմ միջազգային հանրության արձագանքից.Արցախի թեմի առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդին պատվիրակությանը
Օրվա ավարտին ԵՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների հետ, ծանոթացել ծրագրային ուղղություններին, անցած 25 տարվա գործունեության պատմությանը...
Լեռնային Ղարաբաղ բառ չկա, եւ բրյուսելյան վերջին հանդիպումը եւս մեկ անգամ ապացուցեց դա. Ալիեւ
«Միջազգային կառույցների լեքսիկոնում Լեռնային Ղարաբաղ բառ չկա...
Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել. Ալիեւ
«Կա Ղարաբաղի գոտի, Ղարաբաղի շրջան։ Դա Ադրբեջանի տարածքն է, եւ դա բոլորն են ընդունում...
Ադրբեջանի օմբուդսմենը պահանջում է «հիմնարար միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ»
Դիմումի մեջ ասվում է, որ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի եւ օկուպացիայի տարիներին տեղադրված ականները դեռ պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար»...
Իլհամ Ալիեւը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրել
«Թող ոչ ոք մեզ դաս չտա, խորհուրդներ չտա, չսովորեցնի։ Դրա անհրաժեշտությունը չկա...
Ամենաշատ