News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը հայտարարել է, որ հետախուզության MI5 բրիտանական ծառայությունը մնացել է «007 գործակալի մասին ֆիլմերի» ազդեցության տակ։ Այսպես է Պեկինն արձագանքել հակահետախուզության եւ MI5 ներքին հետախուզության բրիտանական գործակալության նախազգուշացմանը երկրի խորհրդարանում «չինական ազդեցության գործակալի» մասին։

MI5-ի տվյալներով՝ Լոնդոնում գտնվող փաստաբանը «գիտակցաբար մասնակցել է քաղաքական միջամտությանը» խորհրդարանում։ Տեղեկացվել է, որ Քրիստին Լին աշխատել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անունից, որպեսզի ազդեցություն ստանա ի հաշիվ նվիրատվությունների։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ժխտում է «միջամտության գործունեությանը» մասնակցությունը՝ մեղադրանքներն անվանելով «խուճապային նկատառումներ՝ հիմնված որոշ անձանց սուբյեկտիվ ենթադրությունների վրա»։

«Գուցե ոմանք չափից շատ են դիտել 007 գործակալի մասին ֆիլմերը, ինչը հանգեցրել է անտեղի մտավոր ասոցիացիաների»,- ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ