News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 28
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Հունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ

Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքային

Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,-ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։

Նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։

Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

ՊՆ-ն այնուհետև հաղորդեց, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում նույն օրը՝ կեսգիշերին, հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրազդանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված «Երդվյալները» գրքի շնորհանդեսը
«Երդվյալները» գիրքը հուշապատում եւ հերոսապատում է՝ հերոսների մանկությունից մինչեւ պատերազմական կյանք եւ անմահություն հավերժացնող դրվագներով․․․
Հիասթափված եմ միջազգային հանրության արձագանքից.Արցախի թեմի առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդին պատվիրակությանը
Օրվա ավարտին ԵՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների հետ, ծանոթացել ծրագրային ուղղություններին, անցած 25 տարվա գործունեության պատմությանը...
Լեռնային Ղարաբաղ բառ չկա, եւ բրյուսելյան վերջին հանդիպումը եւս մեկ անգամ ապացուցեց դա. Ալիեւ
«Միջազգային կառույցների լեքսիկոնում Լեռնային Ղարաբաղ բառ չկա...
Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել. Ալիեւ
«Կա Ղարաբաղի գոտի, Ղարաբաղի շրջան։ Դա Ադրբեջանի տարածքն է, եւ դա բոլորն են ընդունում...
Ադրբեջանի օմբուդսմենը պահանջում է «հիմնարար միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ»
Դիմումի մեջ ասվում է, որ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի եւ օկուպացիայի տարիներին տեղադրված ականները դեռ պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար»...
Իլհամ Ալիեւը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրել
«Թող ոչ ոք մեզ դաս չտա, խորհուրդներ չտա, չսովորեցնի։ Դրա անհրաժեշտությունը չկա...
Ամենաշատ