News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ձեռնտու չէ Ադրբեջանին:Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Արա Քարյանը։

Նա հայտնեց, որ Ադրբեջանում ռուսական ներդրումները 6 մլրդ դոլար են կազմում, այդ թվում՝ 4 մլրդ դոլարը՝ ուղիղ ներդրումների տեսքով, իսկ ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1.5 մլրդ դոլար։

«Ռուսական ներդրումները ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ Հայաստանում 2.1 միլիարդ դոլար են կազմում, այդ թվում՝ 1.7 միլիարդ դոլար ուղիղ ներդրում, այսինքն՝ կեսը։ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2.6 միլիարդ դոլար է կազմում, իսկ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ գրեթե 2 միլիարդ դոլար։ Չինաստանից Ադրբեջան ներմուծման ծավալը 1.4 մլրդ դոլար է կազմում, Թուրքիայից՝ 1.6 մլրդ դոլար։ Եվս 3 միլիարդ դոլար ներկրում են այլ երկրներ, որոնք այս ցուցանիշով առաջին տասնյակում են։ Բայց ԵԱՏՄ երկրներից ներմուծումը երեք անգամ ցածր է՝ 2.2 մլրդ դոլար»,- ասաց Քարյանը։

Նրա խոսքով, անդամակցությունը ԵԱՏՄ-ին Բաքվին ձեռնտու չէ նաեւ արտահանման առումով, քանի որ միությունը խաղի միասնական կանոններ ունի էներգետիկ շուկայում։ Արտահանումն (հիմնական մասը բաժին է ընկնում էներգակիրներին) Իտալիա  4.7 մլրդ դոլար է կազմում, իսկ դեպի Ռուսաստան՝ մոտ 700 մլն դոլար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Բիշքեկում
Խորհրդի նիստը կայացել է ուրբաթ օրը՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Դրան մասնակցել են միության անդամ բոլոր հինգ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի եւ Հայաստանի ղեկավարները, ինչպես նաեւ դիտորդ երկու երկրների՝ Ուզբեկստանի եւ Կուբայի ղեկավարները։
ԵՏՄ-ն սկսել է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները
«Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է կայացրել բանակցություններ սկսել Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան
Խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ միջազգային գործունեությանը...
ԵԱՏՄ երկրները մտադիր են մայիսի 29-ը Եվրասիական տնտեսական միության օր հայտարարել
Այս մասին ուրբաթ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը...
Պուտինն աջակցել է Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի երկարաձգմանը
Նա նշել է, որ ակտիվ բանակցություններ են տարվում ազատ առեւտրի լայնաֆորմատ համաձայնագրի կնքման համար, այդ թվում՝ Իրանի հետ․․․
Տոկաեւն առաջարկել է պայմաններ ստեղծել արտասահմանյան ընկերությունների տեղափոխման համար՝ հաշվի առնելով պատժամիջոցները
Տոկաեւն առաջարկել է հարմարավետ պայմաններ ստեղծել արտասահմանյան ընկերությունների տեղափոխման համար՝ հաշվի առնելով պատժամիջոցները․․․
Ամենաշատ