News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պարելու տեսանյութը վիրուսային է դարձել է համավարակի գագաթնակետին Դաունինգ Սթրիթում անօրինական երեկույթի հետ կապված սկանդալից հետո:

Գլեն Քիթսոն օգտատերն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ Ջոնսոնը պարում է միջին տարիքի սեւամորթ կնոջ հետ եւ նրանց շուրջը կոստյումներով տասնյակ մարդիկ են կանգնած:

Տեսանյութը վերահրապարակվել էր Twitter-ում, ինչից հետո սկսել էր տարածվել սոցցանցերում։

Թե որտեղ եւ երբ է արվել տեսագրությունը, չի հաղորդվում, սակայն շատ օգտատերեր վստահ են, որ տեսանյութում Ջոնսոնը պարում է այն երեկույթներից մեկում, որոնք անցկացվել էին Մեծ Բրիտանիայում լոքդաունի ժամանակ, երբ սովորական բրիտանացիներին արգելված էր նույնիսկ փողոցում հավաքվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ