News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ցանցում հայտնվել է թռչող «հիպերքարի» թեստերի տեսանյութը։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Դուբայում կատարվել են Volar անվանմամբ տրանսպորտային միջոցի նախատիպի առաջին թեստավորումները։ Թռչող էլեկտրամեքենան բարձրացել է չորս մետր եւ կատարել առաջին թռիչքը 40 կմ/ժ արագությամբ, տեղեկացնում է Planet- today-ը։

Թեստավորումը կատարվել է նախատիպի վրա, որը մոտավորապես երկու անգամ փոքր է, քան իրական սարքը պետք է լինի։ Բայց անգամ փոքրացված պատճենի չափը թույլ է տալիս ենթադրել, որ ապագա էլեկտրամեքենան «պատկառելի» չափսեր է ունենալու։ Այն ստեղծողների խոսքով՝ պատրաստի աերոմոբիլը կարողանալու է ավելի քան 200 կմ/ժ արագություն բացել եւ հավաքել 100 մ բարձրություն։ Սարքը միայն էլեկտրական ագրեգատներ է ունենալու եւ աշխատելու է քաղաքային պայմաններում։

Ավտոմեքենայի կառուցվածքը ենթադրում է «անվտանգություն» ի հաշիվ հզոր օդափոխիչների ծածկման եւ թեւերի փոքր չափերի։ Նախատեսվում է թողարկել «ընտանեկան «թռչող սարք չորս մարդու համար։ Ներկա պահին նախատիպի համար նախատեսված է միայն երկու նստատեղ։

Ընկերությունը մտադիր է սկսել լայնամասշտաբ թռչող ավտոմեքենայի թեստերը արդեն հաջորդ տարի։ Դրանից արդեն հինգ տարի հետո խոստանում են, որ  հայտ կգան առաջին օդային տաքսիները։ Հաջորդ տասնամյակի սկզբին Volar ը վաճառքի կհանվի բնակչության համար։ Էլեկտրաքարի գինը չի նշվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ