News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Կումայրիի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Գյումրու Արագածի փողոցի մի խանութից գողացել են իր տոպրակը, որի մեջ տարբեր իրեր էին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ գողությունն արել է Գյումրիի 43-ամյա մի բնակիչ։ Նա բերման ենթարկվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է։

Կատարվում է քննություն։

Տպել
Ամենաշատ