News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Հունվարի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:04-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ, իսկ Գետիկ, Աղբերդ, Դրախտիկ գյուղերում և Ճամբարակ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆոտոռեպորտաժներ