News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրիտանական Anglo Asian Mining-ը մտադիր է արդյունահանում սկսել  Ադրբեջանի հսկողության տակ անցած Վեջնալի հանքում (Զանգիլան շրջան՝ ադրբեջանական անվանումը)։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ .

«Ընկերության ղեկավարությունը 2021 թվականի դեկտեմբերին այցելել է Վեջնալի տարածք՝ գնահատելու դրա վիճակը, ներառյալ այդ տարածքում առկա ստորգետնյա հանքը։ Ավարտվել է նաեւ տեղանքի եւ հանքի պաշարների նախնական ուսումնասիրությունը։ Ներկայումս ընթանում է տեխնիկական ուսումնասիրություն՝ գործող ստորգետնյա հանքում 2022 թվականի երկրորդ կիսամյակում արտադրություն սկսելու առեւտրային նպատակահարմարությունը պարզելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ Anglo Asian-ի՝ ավտանգությունն  ապահովելու նպատակով ներկայումս աշխատանքներ են տարվում Ղարաբաղյան պատերազմից հետո մնացած ականների ու այլ զինամթերքի որոնման ու ոչնչացման ուղղությամբ։ «Անցյալ տարվա դեկտեմբերին Գեդաբեկի գործարանում վերամշակեցինք եւ տեղափոխեցինք 10 957 տոննա հանքաքար Վեջնալիի հանքավայրից, որը պարունակում էր 3,91 գրամ ոսկի եւ 0,27% պղինձ մեկ տոննա հանքաքարի համար: Հանքաքարը վերամշակվել է 95-տոկոսանոց ոսկու կորզմամբ եւ ստացվել է 1308 հազար ունցիա ոսկի»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Վեջնալիի տարածքը կազմում է մոտ 300 քկմ։ Հանքի պաշարները կազմում են C1 + C2 6,5 տոննա ոսկի, P1 2,3 տոննա ոսկի, ինչպես նաեւ 3 հազար տոննա պղինձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ