Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ԿԺԴՀ-ի հետ քննարկել վիճելի հարցերը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Իհարկե, մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Փհենյանը դա անելու պատրաստակամության նշաններ դեռ չի ցույց տվել»,-ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ԿԺԴՀ-ի դեմ «տարբեր գործիքներ» կիրառել, սակայն դիվանագիտական փոխգործակցությունը մնում է առաջնահերթություն ԱՄՆ վարչակազմի համար։