News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Twitter-ի օգտատեր @LavBosniak-ը պատմել է հավատարիմ կատվի սրտաճմլիկ պատմությունը, որը նստել է իր տիրոջ՝ Սերբիայի իսլամական համայնքի նախկին գլխավոր մուֆթի Մուամեր Զուկորլիչի գերեզմանին երկու ամիս շարունակ եւ հրաժարվել է հեռանալ: 

Մուամեր Զուկորլիչը մահացել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին սրտի կաթվածից։ Նա Սերբիայի եւ Բալկանյան այլ երկրների մահմեդական համայնքում հայտնի անձ էր։

Զուկորլիչի մահից հետո նրա կատուն ամեն օր նստում էր քաղաքական գործչի գերեզմանին։ Կենդանին հրաժարվել է լքել տիրոջ գերեզմանը։ @LavBosniak-ի հրապարակած լուսանկարում պատկերված է ձյունածածկ գերեզման, որի վրա նստած է սպիտակ-շիկակարմիր կատու: «Նրա կատուն դեռ այստեղ է»,- ասվում է գրառման մեջ։

Կենդանու նվիրվածությունը հուզել է Twitter-ի օգտատերերին։ Նրանցից ոմանք նշել են, թե որքան հավատարիմ է կենդանին իր տիրոջը, մյուսներն ասել են, որ ինչ-որ մեկը պետք է կատվին տուն տանի։ Այս պատմությունը շատերին հիշեցրել է Ճապոնիայում Հատիկո շան ողբերգական պատմությունը, ով մինչեւ իր վերջին շունչը սպասել է իր տիրոջ վերադարձին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ