News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Չինաստանի բնակչուհին վրեժ է լուծել հարսանյաց սրահից՝ իր ավանդը վերադարձնել հրաժարվելու համար, գրում է «Լենտա»-ն` վկայակոչելով Sohu-ն։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 9-ին Չունցին նահանգի Ցզյանցզին շրջանում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Սրահի տերը հրաժարվել է չինուհուն վերադարձնել զգեստի համար 900 ֆունտ ստերլինգ (93.8 հազար ռուբլի) ավանդը։ Խանութը հրաժարվել է նրան տրամադրել միջոցները կանխավճարների չվերադարձման քաղաքականության պատճառով: Արդյունքում վիրավորված հարսնացուն որոշել է վրեժ լուծել ու սկսել է մկրատով կտրտել հարսանյաց զգեստները:

Նա կտոր-կտոր է արել ու փչացրել զգեստների 32 մոդել, որոնց արժեքը 10 հազար ֆունտ (մոտ մեկ միլիոն ռուբլի) է գնահատվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ