News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Սեուլի ազգային համալսարանի գիտնականներն արագ քնելու անսպասելի միջոց են գտել։ Նրանց խոսքով՝ գիշերը գուլպաներ կրելն օգնում է նվազեցնել մարմնի ջերմաստիճանը, ինչը նպաստում է հարմարավետ քնին։ Այս մասին գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Express-ը։

Մասնագետները նշել են, որ գուլպաները թույլ են տալիս լայնացնել դիստալ անոթները եւ արյան հոսք ապահովել դեպի ոտքերը, ինչի արդյունքում մարմնի ջերմաստիճանը սկսում է նվազել։ Հետազոտողները հրավիրել են վեց տղամարդու՝ նրանց քունն ուսումնասիրելու համար: Փորձարկվողներից յուրաքանչյուրը սկզբում քնել է գուլպաներով, ապա՝ առանց դրանց։

Փորձի մասնակիցները քնել են 23 աստիճան ջերմաստիճանում։ Նրանք գուլպաներով 7.5 րոպե ավելի արագ են քնել, քան առանց դրա, եւ 7.5 անգամ պակաս են արթնացել գիշերը: Ընդհանուր քնի ժամանակը նույնպես 32 րոպեով ավելի երկար էր, իսկ քնի արդյունավետությունը՝ 7.6 տոկոսով:

Գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ քնի որակը հնարավոր է բարելավել քնի ամբողջ ընթացքում ոտքերի ջերմաստիճանի վրա ազդելու միջոցով։ Սակայն Sleep Foundation-ը զգուշացնում է, որ սա չի կարող լավ տարբերակը լինել տարեցների համար: Նաեւ խորհուրդ չի տրվում գուլպաներ հագնել նրանց, ովքեր արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ