News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ալկոհոլի, քաղցր ըմպելիքների եւ սուրճի չարաշահումը կարող է ուղեղի վնասվածքի եւ ճանաչողական խանգարումների հանգեցնել: Այս մասին, վկայակոչելով ամերիկացի դիետոլոգներին, հայտնում է Eat This, Not That! պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ալկոհոլի մեծ քանակությունն արագորեն սպանում է ուղեղի նեյրոնները, ուստի կանոնավոր խմելը կարող է լուրջ վնաս հացնել»,- նախազգուշացնում են մասնագետները:

Չափազանց կարեւոր է չչարաշահել սուրճը։ Փոքր քանակությամբ կոֆեինը դրականորեն է ազդում ճանաչողական ֆունկցիաների վրա, սակայն դրա չափից ավելի օգտագործումը տրամագծորեն հակառակ ազդեցություն է առաջացնում, եւ օրական վեց բաժակից ավել այս ըմպելիքը կարող է ուղեղի կծկման եւ դեմենցիայի զարգացման հանգեցնել:

Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքները եւս կարող են բացասաբար ազդել ուղեղի աշխատանքի վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ