News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2021 թվականին Samsung-ն արտադրել է 238,88 միլիոն սմարթֆոն, հայտնում է The Elec-ի հարավկորեական պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Samsung-ի ավելի քան 60 միլիոն սմարթֆոն թողարկվել է այլ ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, ինչպիսիք են Wintech-ը եւ Huaqin-ը: Samsung-ին բաժին է ընկնում ընդհանուր ավելի քան 300 միլիոն գաջեթ: Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով The Elec-ը։

Samsung-ը նպատակ ուներ 300 միլիոն սմարթֆոն մատակարարել անցյալ տարի. թողարկված մոդելների թիվը գոհացուցիչ է, հատկապես` հաշվի առնելով, որ ընկերությունը մի շարք մարտահրավերների է բախվել, այդ թվում՝ COVID-19-ի բռնկմանը, որը խոչընդոտեց արտադրությունը Վիետնամում, չիպերի գլոբալ դեֆիցիտին եւ Galaxy S21 սերիայի մոդելների համեմատաբար ցածր վաճառքներին:

2021 թվականին վաճառվել է ընդհանուր մոտ 25 միլիոն Galaxy S21 սմարթֆոն, Galaxy S20 մոդելները 2020 թվականին եւս թույլ էին վաճառվում։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիներին վաճառվել է S սերիայի 35-40 մլն սմարթֆոն։ Ըստ ոլորտի աղբյուրների` ավելի շատ Galaxy S21 ֆլագմաններ կարող էին մատակարարվել, եթե Վիետնամում արտադրության հետ կապված խնդիրները չլինեին:

Այս տարի Samsung-ը մտադիր է 334 միլիոն սմարթֆոն վաճառել, 285 միլիոնը՝ սեփական գործարաններից, իսկ մնացածը կթողարկվի այլ ընկերությունների հետ համատեղ նախագծերի արդյունքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ