News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պուշկինսկայա ամբարտակի Գորկու այգում Դիսնեյի մուլտֆիլմերի հերոսների սառցե քանդակներ են տեղադրվել: Դրանք դարձել են «Ձյունը եւ սառույցը Մոսկվայում» փառատոնի մի մասը, հաղորդում է Disney Russia-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆիգուրները ստեղծվել են ռուսական Disney ալիքի տարեդարձի պատվին։ 2021 թվականի դեկտեմբերի վերջին օրն այն դարձավ տասը տարեկան։

«Disney Channel-ը մոսկվացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Գորկու այգի՝ մուլտհերոսների սառցե քանդակների ցուցահանդեսին, որոնք հաջողությունն է ունեցել Ռուսաստանում հեռուստաալիքի հեռարձակման տասը տարիների ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այգու այցելուները կարող են տեսնել «Սառցե սրտի», «Մոանա»-յի կերպարներով կոմպոզիցիաներ, ինչպես նաեւ «Լեդը Բագը եւ Սուպեր կատուն», «Գրավիթի Ֆոլզ», «Սոֆիա Հիացքանչը» մուլտսերիալները եւ, իհարկե, Disney-ի գլխավոր խորհրդանիշը` Միկի Մաուսը եւ նրա ընկերները:
Սառցե ֆիգուրները քանդակել են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Պենզայից, Տյումենից, Իժեւսկից եւ Մինսկից քանդակագործները։ Նրանց աշխատանքներով կարելի է հիանալ մինչեւ փետրվարի վերջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ