News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կյանքի տեւողությունը կարող է երկարել, եթե սննդակարգում մայոնեզն ու մարգարինը փոխարինեք ձիթապտղի յուղով, հայտնում են Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Journal of the American College of Cardiology-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են 90 հազար կամավորի տվյալները եւ հանգել են այն եզրակացության, որ տասը գրամ մարգարինը, կարագը կամ մայոնեզը համապատասխան քանակությամբ ձիթապտղի յուղով փոխարինելը կնվազեցնի բազմաթիվ հիվանդություններից մահացության վտանգը:

«Ձիթապտղի յուղի ավելի ակտիվ օգտագործումը սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկի 19 տոկոսով նվազման է հանգեցրել, քաղցկեղից՝ 17 տոկոսով, նեյրոդեգեներատիվ հիվանդություններից՝ 29 տոկոսով, շնչառական հիվանդություններից՝ 18 տոկոսով»,- ասել են գիտնականները։
Նրանք նշել են, որ ձիթապտղի յուղի մեծ մասն առկա է Հարավային Եվրոպայի եւ Միջերկրածովյան տարածաշրջանի բնակիչների ամենօրյա սննդակարգում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ