News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Պոլինեզիական Տոնգա կղզային պետության թագավոր Ահո-Էիտու Տուպոու VI-ը տարհանվել է պալատից այն պատճառով, որ հրաբխի ժայթքումից հետո Նուկուալոֆա մայրաքաղաքին մեծ ալիքներ են հարվածել, հաղորդել է նորզելանդական RNZ ռադիոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ տեղական լրատվական Matangi Tonga պորտալը հայտնել էր հարավային խաղաղօվկիանոսյան Տոնգա կղզային պետությունում Հունգա Հաապայ հրաբխի ժայթքման մասին։ Իշխանությունները նախազգուշացրել էին ցունամիի սպառնալիքի մասին։ Ցունամիի սպառնալիք էր հայտարարվել նաեւ Ամերիկյան Սամոայում, որտեղ մեծ ալիքների պատճառով հարյուրից ավելի ընտանիքներ տարհանվել են Սավայի կղզու հարավային կողմի գյուղերից։

Նշվում է, որ ոստիկանների եւ զինվորականների շարասյունը թագավորին տեղափոխել է վիլլա, տեղի բնակիչներին խորհուրդ են տվել հեռու մնալ ափից եւ տեղափոխվել բարձունքներ։ Բացի պալատի տարածքից, մայրաքաղաքում հեղեղվել են ափերը եւ գլխավոր փողոցը, հաղորդում է ռադիոն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ