News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մի քանի հազար մարդ հսկայական տարածք է զբաղեցրել Լատերանոյում Սան Ջովաննիի հռոմեական բազիլիկի մոտ, որպեսզի անցկացնի այս տարվա առաջին բողոքի ցույցն՝ ընդդեմ green pass COVID-վկայականների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»։

Միջոցառման կազմակերպիչները հրապարակ եկածներին խնդրում են նստել՝ միմյանց միջեւ անվտանգ հեռավորություն պահպանելու համար։ Հունվարին ոչ հատուկ տաք արեւի շողերի տակ, դեռեւս չսկսված, հանրահավաքը պիկնիկ է հիշեցրել, ինչին նպաստել է ցուցարարների ընդհանուր առմամբ խաղաղ տրամադրությունը եւ բարձրախոսներից հնչող սիրված երաժշտությունը։ Սակայն նույնիսկ ընդարձակ տարածքը չի բավականացրել լիարժեք նստացույց անելու համար, ուստի քիչ ուշ հրապարակ եկածները ստիպված են եղել ոտքի վրա մնալ։

Ցույցը կազմակերպել են «Ճշմարտությունը ազատություն է» նախաձեռնության ներքո միավորված մեկ տասնյակ փոքր կազմակերպություններն ու շարժումները։

Ցույցի մասնակիցները «բռնապետության» դեմ կարգախոսներով պաստառներ են բերել։ Վահանակների վրա եղել են «green pass-ի տակ չկքողների պատիժը (սովից) մահն է», «չկա ավելի վատ բռնակալություն, քան այն, ինչ կատարվում է օրենքի ստվերում», «լրագրողները ստում են, երբ նրանց շանտաժի են ենթարկում» կարգախոսներ։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը եւ դրա ամենաաղմկոտ առաջնորդ Անջելո Դիստեֆանոն, դրա մասնակիցները նպատակ չունեն բնակչությանը բաժանել պատվաստումների կողմնակիցների եւ հակառակորդների, այլ բողոքում են հենց «կանաչ անցագրերի» համակարգի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ